Հրատապ թեմա Հայաստանում
Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am
ՀԱՊԱԿ-ի մասնաշենքերը կառուցվել են 1979 թվականին։ Այդ օրվանից ի վեր կատարվել են փոքր ու աննշան վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն եղել` համարելու, որ մեր պացիենտների պայմանները բարելավվել են թե՝ բուժման, թե՛ կեցության, թե՛ զբաղվածության առումներով։ Ավելին, շենք-շինությունների, հիվանդասենյակների, այլ սենյակների վիճակը ներկայում գնահատում ենք խիստ անբավարար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պետբյուջեի սահմաններում, ՀՀ կառավարության որոշման համաձայն, գումար է հատկացվել ՀԱՊԱԿ-ի վերանորոգման աշխատանքները նախագծելու և, ի վերջո, իրականացնելու համար։
Ահա՛, ուրեմն, մեր ուրախությանը չափ ու սահման չկա․ այդ աշխատանքներն արդեն իրականացման շեմին են, ունենք ֆանտաստիկ նախագիծ։ Մասնագետների հետ քննարկել ենք նաև, թե ինչ և քանի փուլով է իրականացվելու վերանորոգման աշխատանքները։ Սահմանվել է չորս փուլ ՝ չորս տարվա ընթացքում։
Իհարկե, կարող է թվալ, որ դրանք շատ փոքր են, չնչին, և, անպայման կգտնվեն թերահավատ մարդիկ…
Վստահ ենք և հավատացնում ենք, դրանք փոխելու են ՀԱՊԱԿ-ի, և, ընդհանրապես, Հայաստանի հոգեբուժության կերպարը։
Եվ, որ հասկանալի լինի մեր ոգևորությունը, մի քանի մանրամասներ ներկայացնենք։
Այսպես.
- հիմնովին վերանորոգումից հետո պատուհանների վրա արտաքինից չեն լինի ճաղավանդակներ,
- ՀԱՊԱԿ-ի հիվանդասենյակներում ավելին, քան 3 պացիենտ, չեն լինի,
- բոլոր պացիենտները կունենան անձնական պահարաններ,
- որոշ բաժանմունքների յուրաքանչյուր հիվանդասենյակում կլինի սանհանգույց և լոգարան,
- բոլոր հիվանդասենյակները կունենան երկարավուն պատուհանով դռներ՝ դիտարկման նպատակով,
- բժիշկներին կտրամադրվեն աշխատելու համար արժանավայել պայմաններ,
- պացիենտների համար կստեղծվի մարզադահլիճ,
- ադմինիստրատիվ մասնաշենքի մի ամբողջ հարկ կտրամադրվի արվեստով թերապիայի առնվազն 10 ուղղություն,
- կստեղծվեն արևային էներգիայի կայան, ջերմոցներ, լվացքատուն,
- կգործեն ամբուլատոր և ստացիոնար արժանապատիվ հոգեբուժական ծառայություններ։
Այս շարքը կարելի է շարունակել երկար։ Երբևէ նախկինում հոգեբուժությունը նման վերաբերմունքի չի արժանացել: Ուստի շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, մեր նախարարին, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին, «Երևանշին» նախագծային կազմակերպությանը, անհատապես բոլոր նրանց, ովքեր վերջին մեկ տարում իրենց անփոխարինելի դերն են կատարել նման հանձնառության իրականացման համար։
Վերջում հարկ ենք համարում նշել, որ վերանորոգման/վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2021-ին և կավարտվեն 2024-ին։
Մնում է սպասել և հուսալ։
31.07.2020 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

